Սոցիալական պարտադիր վճարի ժամկետը կերկարացվի մինչեւ 2018թ. հուլիս

05.05.2016 | 17:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Կուտակային կենսաթոշակների մասին»  ՀՀ օրենքով նախատեսված սոցիալական վճար կատարելու պարտադիր ժամկետը մեկ տարով կհետաձգվի` տեղափոխվելով մինչեւ 2018թ. հուլիսի 1-ը:

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Գործադիրն իր այս որոշումը պայմանավորում է այն հանգամանքով, որ հարկային օրենսդրության էական փոփոխությունները նախատեսվում է ավարտին հասցնել 2017թ. վերջին, որից հետո անհրաժեշտություն կառաջանա ապահովել հարկային համակարգի էլեկտրոնային ծրագրերի համատեղելիությունը կենսաթոշակային համակարգի  էլեկտրոնային ծրագրերի հետ:

Նախնական գնահատականով` վերոնշյալ աշխատանքներն ավարտին կհասցվեն 2018թ. առաջին եռամսյակի ընթացքում, ինչն էլ առաջացել է սոցիալական պարտադիր վճարի  ժամկետի հետաձգման անհրաժեշտություն:

Դիտում՝ 3798

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW