Ռոբերտ Քոչարյանը հարկային եւ մաքսային մարմինների ղեկավարներին հիշեցրել է, որ նրանք չպետք է որեվէ մասնակցություն ունենան առաջիկա ընտրություններին

10.01.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 10 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հարկային եւ մաքսային կառույցների ղեկավարությանը հիշեցրել է, որ նրանք քաղաքական գործիչներ չեն եւ առաջիկա ընտրությունների հետ որեւէ կապ չպետք է ունենան:

Նախագահի մամլո գրասենյակից այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են, որ հանդես գալով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության եւ մաքսային պետական կոմիտեի այս տարվա հիմնական անելիքներին նվիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, Ռոբերտ Քոչարյանն ասել է.

ՙՁեր հիմնական խնդիրը բյուջեի եկամտային մասի ապահովումն է: Այս ընթացում ավելի լավ պիտի աշխատեք: Ձեր նկատմամբ ավելի խստապահանջ ենք լինելու:Նախընտրական տրամադրությունները որեւէ ազդեցություն չպետք է ունենան հարկային եւ մաքսային ծառայությունների աշխատանքի որակի եւ խստապահանջության վրա՚:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8255
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW