«Արեգակ» ՈՒՎԿ-ն աջակցում է զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքներին

04.05.2016 | 11:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը տեղեկացնում է, որ զրոյացրել է ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների վարկային պարտավորությունները:

Կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն՝ զիջվել են նաեւ վիրավոր զինծառայողների ընտանիքի անդամ հանդիսացող վարկառուների մեկ ամսվա վարկային պարտավորությունները:  

Բացի այդ, «Արեգակ» ՈՒՎԿ-ն հետաձգել է Լեռնային Ղարաբաղի իր գրեթե 2500 վարկառուների ապրիլ ամսվա մարումները, ինչպես նաեւ սառեցրել դատա-իրավական մարմինների հետ բոլոր գործընթացները:

«Կազմակերպությունը նաեւ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ծանր վիրավոր ունեցող իր մի քանի վարկառուների ընտանիքներին՝ աշխատակազմի կողմից հավաքած դրամական միջոցների հաշվին»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 27518

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW