Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ այսուհետ ֆիսկալ մարմինների աշխատանքի գնահատման գլխավոր չափանիշը լինելու է հավաքագրված գումարների հարաբերակցությունը ՀՆԱ-ին

10.01.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 10 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր անկացրել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության եւ մաքսային պետական կոմիտեի այս տարվա հիմնական անելիքներին նվիրված աշխատանքային խորհրդակցություն:

Նախագահի մամլո գրասենյակից այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են, որ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ այս հանդիպումը շատ պարզ նպատակ ունի:

ՙԱռաջինը` ձեզ տոնական տրամադրություններից եւ սեղաններից բերել աշխատանքային վիճակի, եւ հիշեցնել, որ այս տարվա բյուջեն լարված աշխատանք է ենթադրում, շատ մեծ հարկային եկամուտների աճ է նախատեսված եւ այդ աճը հնարավոր է ապահովել նպատակաուղղված եւ մի քիչ էլ` կոշտ աշխատանքի շնորհիվ: Պետք է հասկանալ` պատրա՞ստ եք դուք արդյոք վարչարարության կատարելագործման եւ խստացման ճանապարհով կատարել այս տարվա առաջադրանքները: Այսօր պետք է քննարկենք նաեւ վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքը` ցույց տալու համար, թե հիմնականում որտեղ են ձեր թերությունները եւ այն ռեզերվները, որոնց շնորհիվ կարող ենք ունենալ նույնիսկ ավելի լավ ցուցանիշներ, քան նախատեսված է բյուջեի մասին օրենքով՚, - ասել է ՀՀ նախագահը:

Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ այս տարվա յուրահատկությունը լինելու է այն, որ հարկային եւ մաքսային մարմինների աշխատանքը գնահատվելու է այն առաջին հերթին այլ երկրներում կատարված աշխատանքերի ցուցանիշների հետ համեմատելով:

Հիմնական պահանջը լինելու է, թե ՀՆԱ-ի համեմատությամբ ինչ կարգի հարկային մուտքեր են ապահովվում:

ՙԳործարարների հետ հանդիպմանը ես նշեցի, որ ցուցանիշները տարեցտարի լավանում են, բայց երբ համեմատում ենք մեր վիճակը այլ երկրների` Արեւելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Ուկրաինայի հետ, ապա դուք վատ եք աշխատում: Այս տարվանից գնահատելու ենք ձեր աշխատանքը հենց այդ համեմատության մեջ՚,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը:
Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են Հանրապետության վարչապետը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը, ոստիկանության պետը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, հարկային եւ մաքսային գերատեսչությունների ղեկավարությունը, պաշտոնատար այլ անձինք:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8781
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW