Ռուսաստանաբնակ բարերարը շարունակում է աջակցել Հադրութի շրջանին

29.04.2016 | 10:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ռուսաստանաբնակ բարերար Մաքսիմ Աթայանցը Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ քննարկել է Հադրութի շրջանի Առաքել համայնքին կից բնակավայրի վերականգնման եւ վերաբնակեցման ծրագրի ընթացքը:

Վարչապետը ողջունել է բարերարի հայրենանվեր ծրագրի շարունակականությունը՝ հատկապես Արցախի համար ստեղծված այս ծանր օրերին: Արայիկ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ Մաքսիմ Աթայանցի ծրագիրը նոր շունչ կտա համայնքին:

Մաքսիմ Աթայանցը տեղեկացրել է, որ մինչ այժմ երկու բնակարան է կառուցվել, եւ մի քանի բնակարանի կառուցում եւս նախատեսված է, որոնք տրամադրվելու են բազմազավակ ընտանիքներին: Բացի տների կառուցումից, վերականգնվելու են բնակավայրի ենթակառուցվածքները, ինչպես նաեւ հիմնվելու է արտադրամաս, ինչը կապահովի բնակչության զբաղվածությունը:

Մեդիամաքսը նշում է, որ Սանկտ-Պետերբուրգում բնակվող ճարտարապետ Մաքսիմ Աթայանցը Դիլիջանում կառուցվող եկեղեցու նախագծի հեղինակն է եւ նվիրատուներից մեկը՝ Ռուբեն Վարդանյանի, Գագիկ Ադիբեկյանի եւ Արմեն Կարապետյանի հետ միասին:

Վերջերս Մաքսիմ Աթայանցը հանդես էր եկել հետաքրքիր հարցազրույցով, որտեղ քննարկել էր բարբարոսության խնդիրները:

Դիտում՝ 13497
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW