ԱՄՆ-ը դեմ չէ, որ օտարերկրյա բանկերը գործակցեն Իրանի հետ

23.04.2016 | 20:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է՝ Վաշինգտոնը դեմ չէ, որ օտարերկրյա բանկերն Իրանի հետ գործակցեն:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին պետքարտուղարն ասել է նախօրեին Նյու Յորքում՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆի հետ հանդիպմանը:

Հանդիպմանը քննարկվել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը՝ պայմանավորված միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությամբ:  

«Միացյալ Նահանգները չի կանգնել եւ չի կանգնի այն բիզնեսի ճանապարհին, որի գործունեությունը թույլատրելի է դարձել Իրանում՝ համաձայնագրի ստորագրումից հետո»,- ասել է Ջոն Քերին:

Հիշեցենենք, որ 2015թ. հուլիսի 14-ին Իրանը եւ միջազգային «վեցյակը» Վիեննայում վերջնական համաձայնության էին եկել Իրանի միջուկային ծրագրի եւ պատժամիջոցների վերացման վերաբերյալ:

Դիտում՝ 3736

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW