Առէկսիմբանկի աշխատակցուհիները մրցանակներ են ստացել «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ից
25.03.2016 | 16:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ խմբի գլխամասային գրասենյակից Դիանա Ադամյանը եւ «Նալբանդյան» մասնաճյուղից Նելլի Ջավախյանը դարձել են ապահովագրական պրոդուկտների վաճառքի առաջխաղացման մրցույթի մրցանակակիրներ:
Բանկում նշել են, որ մրցույթը Հայաստանի բանկերի աշխատողների շրջանում կազմակերպել էր «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն:
Մրցույթի նպատակն էր տարածել բանկերի կողմից առաջարկվող ծառայություններին հարակից ապահովագրական ծառայությունները: Ըստ մրցույթի պայմանների՝ 2015թ. նոյեմբերի 5-ից մինչեւ 2016թ.փետրվարի 16-ը անհրաժեշտ էր կնքել առավելագույն թվով պայմանագրեր:
Հաղթողները ստացել են մրցանակներ՝ նոութբուքnեր եւ պլանշետներ:
«Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության խորհրդի անդամ Սոնա Դալալյանի խոսքով՝ սա առաջին մրցույթն է, որն ընկերությունը անցկացրել է ֆիզիկական անձանց սպասարկող բանկային աշխատակիցների շրջանում:
«Մրցույթին մասնակցել է 6 բանկ: Հուսով ենք, որ հաջորդ անգամ կներգրավենք նաեւ մեր ընկերության մյուս գործընկեր բանկերին»,- ասել է Սոնա Դալալյանը:
Միջոցառման ավարտին անցկացվել է վիճակախաղի բոնուսային խաղարկում, որի հաղթողը դարձել է Առէկսիմբանկի Գլխավոր տնօրենի Խորհրդական Ելենա Մարկովան:
«Սա ինձ համար շատ հաճելի անակնկալ է,- ասել է Ելենա Մարկովան: -Կյանքում ես ոչինչ չեմ շահել: Շնորհակալություն, «Ռոսգոսստրախ», դուք ինձ նվիրեցիք հույս, որ մարդը ցանկացած ժամանակ կարող է ճակատագրի նվեր ստանալ, եւ կրկնակի հաճելի է, երբ դրան չես սպասում»:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: