Գործադիրն այսօրվա նիստում որոշել է «Որոտան Սիսթեմս»-ի կողմից 2016թ. ապրիլի 1-ից մինչեւ 2016թ. դեկտեմբերի 31-ը ներմուծվող ապրանքների մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգել 3 տարով:ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ՝ ներդրումային ծրագրի շրջանակում «Որոտան Սիսթեմս» ընկերության նպատակն է ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում կառուցել փոքր հիդրոէներգոկասկադ՝ օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը` արտադրելով էլեկտրոէներգիա: Ծրագրի իրականացման համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 3.31 մլրդ դրամի չափով, որից մոտ 120.5 մլն դրամն ուղղվելու է սարքավորումների ձեռքբերմանը: Ակնկալվում է ներդնել չեխական արտադրության ժամանակակից սարքավորումներ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 40 աշխատատեղ, միջին աշխատավարձը 2016թ. կկազմի 80 հազ., 2017թ.՝ 85 հազ. եւ 2018թ.՝ 90 հազ. դրամ: Tweet Դիտում՝ 3266