Երեւան, 28 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Վիմպելկոմի” ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման հարցերով գործադիր փոխնախագահ Սերգեյ Ավդեեւը հայտարարել է, որ ընկերությունն ուսումնասիրում է “ԱրմենՏել” ընկերության իրավիճակը եւ մտածում է ծառայությունների կոնվերգենցիայի հեռանկարների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Սերգեյ Ավդեեւը նշել է, որ “ԱրմնեՏելն” իշխում է ֆիքսված կապի շուկայում, ընդ որում բջջային կապը շատ դեպքերում ենթարկվում է ֆիքսվածին”: “Մենք մեզ այս ոլորտի մեծ մասնագետներ չենք համարում եւ չենք ցանկանում, որ “ԱրմենՏելում” ամեն ինչ փոխվի եւ մեր գալուց հետո ֆիքսված կապն ենթարկվի բջջայինին: Ներկայումս մենք ուսումնասիրում ենք իրավիճակը, մտածում ենք ծառայությունների կոնվերգենցիայի մասին: Սակայն մենք այդ հարցին զգուշավոր ենք մոտենում, քանի որ աշխարհում չկան կոնվերգենցիայի վառ օրինակներ. խոսակցությունները շատ են, իսկ օգուտը քիչ”,- հայտարարել է “Վիմպելկոմի” փոխնախագահը: Սերգեյ Ավդեեւը նշել է, որ “ԱրմենՏելը” կորցրել է իր առաջատար տեղը Հայաստանի բջջային կապի շուկայում: “Մենք դեռեւս պետք է հասկանանք Հայաստանում բաժանորդների հաշվառման քաղաքականությունը: Սակայն մեր ունեցած տվյալները վկայում են, որ այս տարվա ընթացքում “ՎիվաՍելը” կարողացել է առաջ անցնել “ԱրմենՏելից”: Ներկայումս հարաբերակցությունը մոտ 600 հազարը 450 հազարի դեմ է: Բայց այս հանգամանքը մեզ ընդհանրապես չի ընկճում: Այս ոլորտում մենք աշխատել գիտենք”,- ասել է “Վիմպելկոմի” փոխնախագահը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7630