Հայաստանի ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) նոր տնօրեն է նշանակվել Լեւոն Մնացականյանը: Ինչպես հայտնել են ՓՄՁ ԶԱԿ մամուլի ծառայությունից, Լեւոն Մնացականյանը մինչ այդ զբաղեցնում էր ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: ՓՄՁ ԶԱԿ-ի նախկին տնօրեն Գեղամ Պետրոսյանի լիազորութունները դադարեցվել են` հիմք ընդունելով աշխատանքից ազատման մասին նրա դիմումը:Նշենք նաեւ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ի պաշտոնե, ընտրվել է ՓՄՁ ԶԱԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը՝ խորհրդի անդամ:Այս մասին որոշումներն ընդունվել են նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2016թ. առաջին նիստի ընթացքում: Tweet Դիտում՝ 7895