«ՍՊՍ Սիգարոն»-ին մաքսային արտոնություն է շնորհվել

17.03.2016 | 14:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում թույլատրել է «ՍՊՍ Սիգարոն»-ի կողմից 2015թ. ապրիլի 22-ի հայտարարագրով Հայաստան ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված` «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի ժամկետը երկարաձգել մինչեւ 2017թ. հոկտեմբերի 7-ը:

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ՝ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է վերոնշյալ մաքսային ընթացակարգով ՀՀ ներմուծված` 11067 կգ նետտո քաշով եւ 5.3 մմ, 5.9 մմ, 7.4 մմ տրամագծերով սիգարետի ֆիլտրաձողեր ապրանքատեսակներն արտահանելու անհրաժեշտությամբ:

Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության կողմից այս որոշման ընդունումը հնարավորություն կստեղծի վերամշակված աշխատանքներն ավարտելու եւ արտադրանքն արտահանելու համար, կնպաստի ընկերության ֆինանսական վիճակի կայունացմանը, ստեղծված աշխատատեղերի պահպանմանը, ինչպես նաեւ գործարար միջավայրի բարելավմանն ու արտահանման խթանմանը:

Դիտում՝ 6250
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW