Հայբիզնեսբանկն ակցիա է գործարկել կանանց համար

11.03.2016 | 12:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայբիզնեսբանկը, կանանց տոնական միամսյակի կապակցությամբ, գործարկել է ակցիա:

Բանկում նշել են, որ մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում իգական սեռի ներկայացուցիչները կարող են ձեռք բերել Հայբիզնեսբանկի Visa եւ/կամ Master պլաստիկ քարտատեսակները՝ սպասարկման վճարի գործող սակագնից 50% զեղչով:

«Ձեռք բերելով Հայբիզնեսբանկի պլաստիկ քարտ՝ հաճախորդը կարող է դառնալ բանկի կողմից իրականացվող «Մեծ ակցիա» ծրագրի մասնակից՝ միաժամանակ օգտվելով առեւտրի ու սպասարկման բազմաթիվ կետերում բանկի հաճախորդներին տրվող զեղչերից»,- ասված է հաղորդագրությունում:

Հայբիզնեսբանկը հիշեցնում է, որ «Մեծ ակցիա»-ն մեկնարկել է հունվարի 28-ին եւ շարունակվելու է մինչեւ սեպտեմբերի 1-ը, իսկ ակցիայի մասնակիցները կարող են հնարավորություն ունենալ օգտվել բանկի կողմից մատուցվող մի շարք ծառայությունների համար սահմանված զեղչերից ու արտոնություններից, ինչպես նաեւ ստանալ նվերներ:

Դիտում՝ 5218
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW