Հայբիզնեսբանկն իրականացնում է պետական նպաստների անկանխիկ սպասարկում

02.03.2016 | 15:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայբիզնեսբանկը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված պայմանագրերի շրջանակում, իրականացնում է պետական նպաստների անկանխիկ վճարման հաշիվների բացում եւ սպասարկում:

Բանկում նշել են, որ ցանկացած մասնաճյուղում շահառու հաճախորդները կարող են ստանալ հետեւյալ նպաստի գումարները՝

- Երեխայի խնամքի նպաստ,
- Մայրության նպաստ չաշխատող մայրերին,
- Երեխայի ծննդյան միանվագ նպաստ:

«2016թ.  մարտից շահառուները Հայբիզնեսբանկում կարող են ստանալ նաեւ սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների գումարները (կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի, պատվովճարի, ամենամսյա պարգեւավճարի, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում տրվող նպաստի եւ այլ ծրագրերով նախատեսված գումարները)»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում ընդգծել են, որ վերոնշյալ նպաստների գծով բանկային հաշիվների բացումը եւ հաշիվներից կանխիկացումն իրականացվում է անվճար:
 

Դիտում՝ 4870
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW