Երեւանում մարզաառողջարանային համալիրի կառուցման համար ներդրվել է $17 մլն

29.02.2016 | 12:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում կառուցվում է մարզաառողջարանային համալիր:

Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, ծրագրի իրականացման համար ներդրվել է $17 մլն-ին համարժեք դրամ, արդյունքում ստեղծվելու է 150 նոր աշխատատեղ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 27-ին այցելել է շինհրապարակ, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին եւ համալիրում նախատեսվող պայմաններին ու հնարավորություններին:

Ներդրումային ծրագրի ղեկավար Արմենուհի Գեւորգյանը նշել է, որ համալիրը հագեցած է լինելու մարզական եւ առողջարանային տեխնիկակական նորագույն միջոցներով:

Կառուցվում է նաեւ միջազգային չափանիշներին համապատասխան 50 մետր երկարությամբ եւ 25 մետր լայնությամբ լողավազան:

Նախատեսվում է մարզաառողջարանային համալիրը շահագործման հանձնել ընթացիկ տարվա ընթացքում:

Դիտում՝ 9370

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW