Պետծառայողների բնակարանային ծրագրի պահանջարկն աճել է

25.02.2016 | 14:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրի նոր փուլի շրջանակում 266 ընտանիք ձեռք է բերել բնակարան եւ ավտոկայանատեղի:

Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտնել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ հավելելով, որ կատարված մոտինտորինգի արդյունքում պարզել են՝ ծրագրին մասնակցելու ցանկություն կա եւս 700 պետական ծառայողի մոտ:

Երեւան քաղաքի Ադոնց փողոցում կառուցվող շենքի բնակարանների վաճառքի կարգը գործադիրի հաստատմանը ներկայացնելով՝ Նարեկ Սարգսյանը նշել է, որ այս փուլում առաջարկվում է 170 բնակարան:

Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ ծրագրի շրջանակում այսուհետ տրամադրվելու են նաեւ առանց հարդարման բնակարաններ:

«Որոշակի փոփոխություն ենք կատարել գնային համակարգում: Մասնավորապես, ներքին հարդարմամբ բնակարանի մեկ քառակուսի մետրի գինը 310 հազ. դրամ է, իսկ առանց հարդարման՝ 285 հազ. դրամ»,- նշել է Նարեկ Սարգսյանը:

Դիտում՝ 3321
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW