ՎՏԲ-Հայաստան Բանկը հերքել է որոշ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկի դիմաց ամսական սպասարկման գումարը գերազանցում է ամսական տոկոսադրույքը եւ մայր գումարի մարման գումարը: Բանկի տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Բանկի եւ հաճախորդի կողմից կնքվող վարկային պայմանագրերը ներառում են վարկային պարտավորությանը վերաբերվող բոլոր պայմանները, այն է՝ ժամկետ, գումար, անվանական տոկոսադրույք, փաստացի տոկոսադրույք, կոմիսիոն վճարներ եւ այլն: Ինչպես նաեւ, որպես վարկային պահմանագրի հավելված, հաճախորդին տրամադրվում է վարկային պարտավորության մարման ժամանակացույց, որտեղ հստակ ներկայացված են վարկի՝ ըստ ժամանակացույցի մարման ենթակա գումարների մանրամասները:Համաձայն բանկում գործող սակագների՝ վարկի սպասարկման վճարը իր չափով չի կարող գերազանցել տոկոսների եւ մայր գումարի մարման ընդհանուր գումարին: Ինչպես նաեւ, 2015թ. փետրվար ամսից սկսած, սպառողական վարկերի վարկային պայմանագրի եւ վարկի մարման ժամանակացույցի հետ միասին, հաճախորդներին տրամադրվում է նաեւ վարկի էական պայմանների ամփոփաթերթիկ, որտեղ ի հավելումն վարկային պայմանագրի, եւս մեկ անգամ նշվում են սպառողական վարկի էական պայմանները, մասնավորապես՝- Վարկի վերաբերյալ դրական որոշման ամսաթիվը,- Վարկի անվանումը,- Վարկի գումար,- Վարկի ժամկետ,- Տարեկան անվանական տոկոսադրույք,- Վարկի փաստացի տոկոսադրույք,- Վարկի մարման ընդհանուր վճար /վարկի մայր գումար + տոկոսագումար + այլ վճարներ/,- Վարկի տոկոսագումարների ընդհանուր վճար,- Այլ վճարներ,- Վարկի սպասարկման վճարի դրույք եւ այլն: ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից տրամադրվող վարկերի պայմանները համապատասխանում են սպառողական վարկավորման ոլորտում գործող ՀՀ օրենքներին եւ վերոնշյալ բոլոր փաստաթղթերին ծանոթացումը, փաստաթղթերի ստացումը հաստատվում են հաճախորդի ստորագրությամբ»:ՎՏԲ-Հայաստան Բանկը հորդորում է լրատվամիջոցներին ստույգ տեղեկատվություն ստանալու համար դիմել բանկի մամուլի ծառայություն՝ 51-37-49 (ներք. 34 12) հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստով` pr@vtb.am: Tweet Դիտում՝ 10584