Քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտող գովազդային վահանակները կապամոնտաժվեն

22.02.2016 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությանը հանձնարարել է գույքագրել եւ ապամոնտաժել մայթերին տեղադրված եւ քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտող գովազդային վահանակները:

Համապատասխան հանձնարարությամբ քաղաքապետը հանդես է եկել այսօր՝ քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

«Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ գովազդային վահանակների տեղադրման թույլտվություն տրամադրելիս որեւէ կերպ հաշվի չի առնվում քաղաքացիների տեղաշարժի խոչընդոտ լինելու հանգամանքը, մինչդեռ այդ մասով հստակ է մեր պահանջը: Բայց այդ պահանջը ոմանք շրջանցում են, ու այս հարցում մեղավորության մեծ բաժինը հենց մեր պատասխանատուներինն է, ովքեր պարտավոր են լինել տեղում եւ վերահսկել, որ դրանք տեղադրվեն սահմանված հատվածում, այլ ոչ թե այնտեղ, որտեղ կկամենա պատվիրատուն»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Նա հաձնարարել է գույքագրել առկա գովազդային վահանակները եւ համապատասխան քայլեր ձեռնարկել քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտող վահանակների ապամոնտաժման ու սահմանված հատված տեղափոխելու ուղղությամբ:

Դիտում՝ 2997
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW