Անելիք Բանկը գործարկել է «Ռուբլի+» ավանդատեսակը
19.02.2016 | 17:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Անելիք Բանկ

Անելիք Բանկը ռուբլով խնայողություններ ունեցող հաճախորդների համար գործարկել է «Ռուբլի+» ավանդատեսակը:
«Մեր մասնագետների կողմից մշակվող եւ բանկում ներդրվող նոր ավանդատեսակներն առավելապես նպատակաուղղված են օգնել մեր հաճախորդներին շահավետ տնօրինել իրենց դրամական միջոցները»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ նոր գործարկված «Ռուբլի+» ավանդատեսակով ներդրվող ավանդի նվազագույն գումարը 15,000 ռուբլի է, առավելագույն տարեկան տոկոսադրույքը՝ 6.25%:
«Այն շատ հարմար է ռուբլի ունեցող մեր հաճախորդներին, ովքեր հնարավորություն ունեն խուսափել ռուբլու փոխարժեքի տատանումներից եւ զերծ կմնան փոխանակումից առաջացող ավելորդ կորուստներից»,- հավելել է Աստղիկ Մարտիրոսյանը:
Նա ընդգծել է, որ 2015թ. արդյունքներով՝ բանկի ավանդային պորտֆելը կազմել է 55.3 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 8%-ով:
«Ավելացել են հատկապես ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները՝ 47.2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 21.2%-ով»,- ասել է Անելիք Բանկի ներկայացուցիչը:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: