Երեւան, 13 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Կենտրոնական բանկն այսօր հրապարակել է 2006 թ. չորրորդ եռամսյակի գործարար միջավայրի, տնտեսական ակտիվության եւ սպառողների վստահության ինդեքսները: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԿԲ մամլո ծառայությունում, IV եռամսյակում գործարար միջավայրի ինդեքսը կազմել է 47,8, տնտեսական ակտիվության ինդեքսը` 64,5, իսկ սպառողների վստահության ինդեքսը` 50,3: Ինդեքսները հաշվարկվել են արդյունաբերության, շինարարության եւ ծառայությունների ոլորտների 800 կազմակերպություններում, ինչպես նաեւ Երեւանի եւ հանրապետության մարզերի 2621 տնային տնտեսություններում անցկացված հարցումների օգնությամբ: Եթե ինդեքսն անցնում է 50 ցուցանիշը, դա նշանակում է բարձր ակտիվություն, 50-ից ցածր արժեքը` ցածր ակտիվություն, 50-ը նշանակում է անփոփոխ իրավիճակ: Պատասխանների հաշվեկշիռները հարաբերելով բազիսային ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշին, ստանում ենք վերջնական ինդեքսները, որոնք 2006թ. չորրորդ եռամսյակում երրորդ եռամսյակի համեմատությամբ կազմել են. գործարար միջավայրի ինդեքս` 90.0%, տնտեսական ակտիվության ինդեքս` 86.7%, սպառողների վստահության ինդեքս` 100.0% 2006 թվականի երրորդ եռամսյակում գործարար միջավայրի ինդեքսը կազմել էր 53,1, տնտեսական ակտիվության ինդեքսը` 74,5, սպառողների վստահության ինդեքսը` 50,3: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7063