ՀՀ ԿԲ նախագահը վստահ է, որ կլինեն բանկային նոր միաձուլումներ
21.01.2016 | 17:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր վստահություն է հայտնել, որ այս տարի բանկային համակարգում կլինեն նոր միաձուլումներ:
Այս մասին նա հայտարարել է Ամերիաբանկի եւ միջազգային երկու կառույցների միջեւ պայմանագրերի կնքման ընթացքում:
«Բանկային սեկտորի կոնսոլիդացիան արդեն սկսել է տալ իր դրական արդյունքները: Թե տարվա վերջին քանի բանկ կունենանք՝ կանխատեսել հնարավոր չէ, սակայն ակնհայտ է, որ 21 չենք ունենա, քանի որ 1 միաձուլում արդեն սկսել է, երկրորդն էլ ընթացքում է: Վստահ եմ, որ կլինեն նոր միաձուլումներ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերին Հայէկոնոմբանկը եւ ԲՏԱ Բանկը կնքեցին միացման հուշագիր, իսկ Ինեկոբանկը գնեց ՊրոԿրեդիտ Բանկի բաժնետոմսերը:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: