Յունիբանկում սպառողական վարկավորման հայտերն աճել են 180%-ով
19.01.2016 | 12:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Յունիբանկն արձանագրել է սպառողական վարկավորման ծավալների աճ:
Բանկի տարածած հաղորդագրության համաձայն՝ 2015թ. դեկտեմբերին բանկ է ներկայացվել 45 հազ-ից ավելի սպառողական վարկային հայտ, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը ավելի քան 180%-ով: 2015թ. նոյեմբերի համեմատ աճը կազմում է մոտ 89%: Յունիբանկի մանրածախ վարկերի քանակը 2015թ. վերջին կազմել է ավելի քան 185 հազ.:
Յունիբանկում նշել են, որ բնակչության շրջանում ամենապահանջված վարկերն են կանխիկով տրամադրվող U-Cash վարկերը եւ տեխնիկայի ձեռքբերման համար տրամադրվող վարկերը:
«Այսօր Յունիբանկն ունի սպասարկման լայն ցանց, որը եւս առավելություն է հարմարավետ սպասարկում ապահովելու համար: Բանկը ներկայացված է 45 մասնաճյուղով, ունի ավելի քան 50 պրոմո կետ եւ աշխատում է 500-ից ավելի խանութների հետ: Ի դեպ, հաճախորդների սպասարկման հարմարավետության էլ ավելի բարձրացման նպատակով, Յունիբանկը հնարավորություն է ընձեռում «U-Cash» կանխիկ դրամով սպառողական վարկերի ձեւակերպումը կատարել նաեւ բանկի պրոմո-կետերում»,- ասված է հաղորդագրությունում:
Յունիբանկում հիշեցնում են, որ բանկի «Թամանյան» եւ «Զվարթնոց» մասնաճյուղերում վճարային տերմինալներն աշխատում են շուրջօրյա, իսկ վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների եւ տույժերի:
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: