ՎՏԲ-Հայաստան Բանկին հանձնվել է «Հայաստանի լավագույն բանկ 2015» դիպլոմը

28.12.2015 | 16:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Gallup International Association ամերիկյան հասարակական կարծիքի ինստիտուտի հայաստանյան ներկայացուցչության անցկացրած հարցման արդյունքներով՝ՎՏԲ-ն Հայաստանում ամենաճանաչելի բրենդն է:

2015թ. նոյեմբերին Հայաստանի ամբողջ տարածքում 1106 տարբեր տարիքային խմբերի քաղաքացիների միջեւ անցկացվել է հարցում: Հարցվողներն ընտրվել են պատահական ընտրության սկզբունքով եւ որպես մեթոդ է ընտրվել face to face հարցազրույցը:

«Հարցման արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մնալ առաջատար հայաստանյան բանկերի շարքում եւ զբաղեցնում է 1-ին տեղը 57% բրենդի ճանաչելիության աստիճանով: Բանկը նաեւ առաջատար է ճանաչվել շուկայում տրամադրվող ծառայությունների որակով՝ հարցվողների 26%-ն անվանել է ՎՏԲ-Հայաստան Բանկը լավագույնը այս բնագավառում»,- ասված է հաղորդագրությունում:

Gallup International Association գրասենյակի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը «Հայաստանի լավագույն բանկ 2015» դիպլոմը հանձնել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւին:

«ՎՏԲ-Հայաստան Բանկն արդեն 2-րդ անգամ ճանաչվում է լավագույն բանկ Հայաստանում Gallup International Association հարցման արդյունքում: Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանի բնակչությունը բանկ ընտրելիս առաջնորդվում է ոչ միայն  տրամադրվող ծառայությունների շարքով եւ սպասարկման որակով, այլեւ բանկի կայունությամբ եւ ընտրում է ՎՏԲ միջազգային ֆինանսական խումբը: Շնորհակալություն եմ հայտնում ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակազմին, որի նպատակն է մասնագիտական որակների բարձրացումը, դրված նպատակների կատարումը եւ արդյունավետությունը: Շնորհակալություն եմ հայտնում նաեւ մեր հաճախորդներին եւ հարցման մասնակիցներին վստահության համար: Մենք կշարունակենք մնալ առաջատարի դիրքում եւ արդարացնել հաճախորդների սպասելիքները»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

«Շնորհավորում ենք ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցներին եւ ղեկավարությանը բանկի գործունեության արժանի գնահատականով: ՎՏԲ-Հայաստանի Բանկը զբաղեցնում է բարձր դիրք շուկայում՝ վայելելով ոչ միայն գործընկերների եւ հաճախորդների, այլեւ բնակչության վստահությունը: Մաղթում եմ ՎՏԲ-Հայաստան Բանկին նորանոր նվաճումներ»,- ասել է Gallup International Association գրասենյակի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

Դիտում՝ 16596
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW