Հայէկոնոմբանկն ամանորյա նվեր է մատուցել կենսաթոշակառուներին

25.12.2015 | 17:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայէկոնոմբանկը դեկտեմբերի 24-ին ամանորյա նվեր է մատուցել «Իջեվան» մասնաճյուղի կենսաթոշակային քարտերից օգտվող կենսաթոշակառուներին:

Բանկը պատահականության սկզբունքով ընտրված կենսաթոշակառուների քարտային հաշիվներին է փոխանցել վերջին ամսվա ստացած կենսաթոշակի չափով գումարներ:

«Հայէկոնոմբանկի կենսաթոշակային քարտերի առավելություններից են քարտի անվճար տրամադրումը, յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը կենսաթոշակի գումարը ստանալու հնարավորության ընձեռումը, Հայէկոնոմբանկի բանկոմատներից եւ POS տերմինալներից գումարների անվճար կանխիկացումը, ինչպես նաեւ մի շարք առեւտրի եւ սպասարկման կետերում զեղչային արտոնությունները»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Հայէկոնոմբանկում նշում են, որ իրենց կողմից մատուցվող անակնկալները լինելու են շարունակական:

Դիտում՝ 7065
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW