Եվրոպայում աճում է .bank դոմեյնի պահանջարկը

16.12.2015 | 14:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրոպական շուրջ 500 բանկ .bank դոմեյնի ստացման հայտ է ներկայացրել:

Ինչպես հաղորդում է Finextra-ն, այս տարվա հունիսին գործարկված .bank դոմեյնում ԱՄՆ-ից կատարվել է շուրջ 4000 գրանցում, իսկ ներկայում դոմեյնի պահանջարկը զգալիորեն աճում է նաեւ Եվրոպայում:
 
.bank դոմեյնը կանոնակարգվում է FTLD ռեգիստրացիոն ծառայության կողմից, որը մասնավոր ընկերություն է՝ ստեղծված հատուկ այդ խնդրի լուծման համար:  

Բանկերը, որոնք կդիմեն դոմեյնի ստացման համար, կառերեսվեն անվտանգության խիստ պահանջների: Սա հատուկ քայլ է՝միտված վստահելի, ստուգված եւ ավելի անվտանգ օնլայն բանկային բիզնես հարթակի ստեղծմանը:

.bank դոմեյնի գինը շուրջ $1500 է: Բարձր գինը պայմանավորված է գրանցվողների համար անվտանգության լրացուցիչ գործառույթների երաշխիքով:

Դիտում՝ 13083
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW