$50 մլն Հայաստանում մրցունակության ու կայունության ապահովմանը
10.12.2015 | 11:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ wordpress.com

Համաշխարահային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը դեկտեմբերի 9-ին հաստատել է Հայաստանին Զարգացման քաղաքականության ֆինանսավորման երրորդ գործառնության (DPF-3) շրջանակում 50 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկի տրամադրումը:
ՀԲ երեւանյան գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ վարկը կաջակցի հարկաբյուջետային, սոցիալական ու բնապահպանական կայունության ու մրցունակության բարելավմանը միտված ընդգրկուն բարեփոխումներին:
«Սա նախատեսված զարգացման քաղաքականության ֆինանսավորման չորս ծրագրերից երրորդն է, որը նպատակ ունի աջակցելու Հայաստանի կառավարությանն աշխատատեղերի ստեղծմանն ուղղված իր ռազմավարական նպատակի իրացման հարցում:
Ծրագիրը ներառում է երկու բաղադրիչ: Առաջինը, հարկաբյուջետային տիրույթի ընդլայնումն է՝ բարելավելով հիմնական ոլորտների ֆինանսական ինքնաբավությունը, մեծացնելով սոցիալական պաշտպանության ծրագրերի նպատակայնությունը եւ ապահովելով սոցիալական ու բնապահպանական երաշխիքներ հանքարդյունաբերության ոլորտում, մի ոլորտ, որն ապահովում է Հայաստանի արտահանումների ավելի քան կեսը:
Երկրորդն ուղղված է գործարար միջավայրի ամրապնդմանը, առեւտրի ու կապերի դյուրացմանն ու վարկային ռեսուրսների հասանելիության ապահովմանը»,- նշված է հաղորդագրությունում:
Զարգացման քաղաքականության ֆինանսավորման երրորդ ծրագրով տրամադրվում է 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ ՎԶՄԲ-ից` փոփոխական տոկոսադրույքով, 14,5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով եւ մարման 25 տարվա ժամկետով:
1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ. ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է 2,2 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: