ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացրել է ոսկու գրավադրմամբ վարկավորման նոր պայմաններ

02.12.2015 | 13:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ոսկու գրավադրմամբ վարկավորման նոր պայմանների մասին:

Բանկում նշել են, որ ոսկու գրավադրմամբ վարկավորման գործընթացն այսուհետ կատարվում է հաճախորդի մեկ այցելությամբ բանկ ՝ 20 րոպեի ընթացքում:

Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկը տրամադրվում է կանխիկ դրամով՝ ՀՀ ռեզիդենտներին՝ անձը հաստատող փաստաթղթի եւ հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական քարտի) առկայության դեպքում:

Վարկի առավելագույն գումարը 3 մլն դրամ է, տարեկան անվանական տոկոսադրույքը՝ սկսած 22%-ից:

Որպես գրավ ընդունվում են ոսկյա իրեր եւ ադամանդներ (ինչպես ոսկյա իրերի վրա, այնպես էլ առանձին):

Բանկում ընդգծում են, որ «վարկ-գրավ» հարաբերակցությունը սահմանվում է 100%:

«Գրավի գնահատման ընթացքում հաշվի չեն առնվում նրա գեղարվեստական արժեքը, թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերը: Եթե զարդը մի քանի մետաղների եւ հարգի տարասեռ համաձուլվածք է, ապա գնահատման ենթակա չէ»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 16627
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW