Միացյալ հայկական հիմնադրամը դադարեցնում է գործունեությունը

02.12.2015 | 10:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Միացյալ հայկական հիմնադրամի (UAF) տնօրենների խորհուրդը հայտարարել է իր գործունեությունը դադարեցնելու մասին:

Ինչպես հայտնում է Asbarez.com-ը, որոշումը պայմանավորված է հիմնադրամի գլխավոր հովանավոր, ամերիկահայ հայտնի գործարար Քըրք Քըրքորյանի մահվան հանգամանքով:

Հայաստանին եւ Արցախին 26 տարի շարունակ մարդասիրական օգնություն ցուցաբերելուց հետո հիմնադրամը որոշում է կայացրել կենտրոնացնել ուշադրությունն ու միջոցները Հայաստանում եւ Սփյուռքում իրականացվող այլ նախագծերի ուղղությամբ:

«Հիմնադրամի անդամ կազմակերպությունների ղեկավարներն իրենց երախտագիտությունն են հայտնում Քըրք Քըրքորյանին իր առատաձեռն օգնության համար, որը նա տրամադրել է «Լինսի» հիմնադրամի միջոցով, եւ բոլոր մյուս նվիրատուներին»,- ասված է հիմնադրամի հայտարարության մեջ:

26 տարվա ընթացքում Միացյալ հայկական հիմնադրամը ընդհանուր առմամբ $720 մլն-ի մարդասիրական օժանդակություն է ցուցաբերել Հայաստանին:

Հիմնադրամը ստեղծվել է 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության, Հայ օգնության միության, «Լինսի» հիմնադրամի, Ամերիկայի հայ ավետարանական ընկերակցության, Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի առաջնորդարանի ջանքերով:

Դիտում՝ 13011
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW