ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Ռենկո» ընկերության հետ կնքվող` Երեւանի տարածքում նոր էլեկտրակայանի կառուցման եւ շահագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը: Ակնկալվում է, որ այն շոգեգազային ցիկլով կարտադրի 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրաէներգիա:Փոխըմբռնման հուշագրով «Ռենկո»-ն պարտավորվում է 4 ամսվա ընթացքում ստուգել էլեկտրակայանին վերաբերող նախագծի իրականացման հնարավորությունը, որի իրականացման նպատակահարմարության դեպքում՝ «Ռենկո»-ն ՀՀ-ում կհիմնի առեւտրային կազմակերպություն, որի հետ կկնքվի էլեկտրակայանի կառուցման վերջնական պայմանագիր:Նշված պայմանագրով էլ ՀՀ կառավարությունը կաջակցի «Ռենկո»-ին ձեռք բերել հողատարածք՝ էլեկտրակայանի կառուցման համար՝ «Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ-ին հարակից տարածքում: Պայմանագրի կնքման պահից սկսած վերոնշյալ ընկերությունը պարտավորվում է 30 ամսվա ընթացքում իր հաշվին կառուցել էլեկտրակայանը: Ծրագրի ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի $215 մլն: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է նախագծի իրականացումը՝ նշելով, որ այն օտարերկրյա ներդրում է՝ առանց պետական պարտքի ավելացման: «Պետք է հետեւողական լինել, որպեսզի պայմանագրում որեւէ բացթողում չլինի»,-նկատել է վարչապետը: Tweet Դիտում՝ 3284