Սահմանվել են մշտական բնակությամբ ՀՀ ժամանողների գույքի ներմուծման չափերը

12.11.2015 | 13:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է մշտական բնակության նպատակով ՀՀ ժամանող անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման գույքի բնաիրային չափերը:

Որոշման համաձայն՝ վերոնշյալ անձանց կողմից առանց մաքսազերծման ներմուծվող անձնական գործածության օգտագործված իրերի եւ գույքի չափերը հետեւյալն են՝

- Կենցաղային եւ անձնական օգտագործման օգտագործված սարքեր` յուրաքանչյուր տեսակից 3 հատ,

- Օգտագործված կահույք` յուրաքանչյուր տեսակից մեկ լրակազմ,

- Անձնական օգտագործման մեկ ավտոմեքենա,

- Անձնական գործածության օգտագործված իրեր եւ այլ տնային օգտագործված գույք՝ առանց քանակային սահմանափակումների:

Նշենք, որ մինչ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի ընդունումը մշտական բնակության նպատակով ՀՀ ժամանող անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման գույքի չափերը սահմանված չէին:

Դիտում՝ 3588

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW