Յունիբանկի «Տաշիր Կենտրոն» մասնաճյուղը կգործի նոր հասցեում՝ Տիգրան Մեծ 29ա, շինություն 100:Բանկում նշել են, որ նոր գրասենյակն ունի առավել ընդարձակ տարածք, որտեղ հաճախորդների սպասարկման գործընթացն էլ ավելի հարմարավետ եւ արագ կկազմակերպվի: Մասնաճյուղն աշխատելու է «մեկ պատուհանի» սկզբունքով: Ավանդի, վարկի, բանկային քարտի ձեւակերպումը, դրամական փոխանցման իրականացումը կամ կոմունալ վճարումը կարելի է կատարել` դիմելով բանկի մեկ աշխատակցի: «Հաճախորդների թվի ավելացումը եւ աշխատանքի ծավալների աճը ենթադրում է ոչ միայն մասնաճյուղային ցանցի ընդլայնում, այլեւ գործող մասնաճյուղերի տարածքների մեծացում եւ բարեկարգում: Այսօր մենք ունենք 45 մասնաճյուղ եւ շեշտը դնում ենք սպասարկման գործընթացի որակի բարձրացման վրա` հաճախորդի համար ապահովելով արագ եւ հարմարավետ սպասարկում»,- ասել է Յունիբանկի վարչության նախագահի տեղակալ, Օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական համակարգերի տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:Նա տեղեկացրել է, որ Յունիբանկը հաճախորդներին ընձեռում է նաեւ ինքնասպասարկման հնարավորություն: «Մասնաճյուղում գործում է վճարային տերմինալ, որի միջոցով կարելի է կատարել բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարում: Տերմինալի պարզ եւ մատչելի շահագործման շնորհիվ վճարումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում: Ուրախ ենք, որ մեր հաճախորդները գնահատում եւ վստահում են բանկին: Մերկուրի մրցանակաբաշխությանը Յունիբանկը ճանաչվեց ժողովրդական բանկ, ինչը համահունչ է մեր հաճախորդամետ ռազմավարությանը»,- հավելել է Մեսրոպ Հակոբյանը:Նա հիշեցրել է, որ Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում իրականացնում է բաժնետոմսերի թողարկում բորսայի միջոցով՝ «հնարավորություն տալով բնակչությանը դառնալու բանկի բաժնետեր»: Tweet Դիտում՝ 4730