Բիզնես ինովացիոն ֆորումը կհամախմբի շուրջ 200 մասնակցի

29.10.2015 | 12:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Նոյեմբերի 13-14-ը Դիլիջանի «Բեսթ Վեսթերն Փարադայզ» համալիրում կկայանա Բիզնես ինովացիոն ֆորում 2015-ը:

Ֆորումն անցկացվելու է «Հայաստանը`20.18» խորագրի ներքո, այն է` 2018թ. դրությամբ երկիրը դասել 20 ամենանորարար երկրների շարքում:
 
Ֆորումի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ) հայտնել են, որ ակնկալվում է շուրջ 200 մասնակցի ներկայություն:

Ինովացիոն ֆորումի հիմնական ուղղություններն են՝ նորարարական էկոհամակարգեր, կրթությունը աշխարհում, էլեկտրոնային առեւտուր, նորաստեղծ ընկերություններ եւ նորարություններ:



Դիտում՝ 2894

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW