Երեւան, 21 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2006 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 1069.3 մլրդ դրամ կամ $ 2536.2 մլն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 14.3%-ով: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, 2006 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում արտահանման ծավալը կազմել է 340.9 մլրդ դրամ կամ $810.9 մլն, ներմուծման ծավալը` 728.4 մլրդ դրամ կամ $1725.2 մլն: Հայաստանի արտաքին առեւտրային բալանսի դեֆիցիտը 2006 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 387.5 մլրդ դրամ, կամ $914.3 մլն: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6369