Երեւան, 21 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2006 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի ՀՆԱ աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 13%: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, ՀՆԱ ծավալը 2006 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 2031160.9 մլն դրամ: 2006 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրության ծավալը հանրապետությունում կազմել է 523619.6 մլն դրամ ` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 0.9%-ով: Միջին ամսեկան աշխատավարձը 2006 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա համեմատ աճել է 22.5%-ով` կազմելով 61917 դրամ: Ընդ որում,աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում ավելացել է 25.2%-ով եւ նշված ժամանակահատվածում կազմել է 43721 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում 75335 դրամ (աճը` 20%): ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6961