Հանրաքվեի անցկացմանը բյուջեից 1,7 մլրդ դրամ է հատկացվել

15.10.2015 | 13:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման ծախսերը ֆինանսավորելու նպատակով 2015թ. պետական բյուջեից կհատկացվի 1 մլրդ 768 մլն դրամ:

Համապատասխան որոշումը ՀՀ կառավարությունը հաստատել է այսօրվա նիստում:  

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի փոխանցմամբ՝  նախատեսվող գումարից 1 մլրդ 576 մլն դրամը կհատկացվի Կենտրոնական ընտրական  հանձնաժողովին, 210 մլն  դրամը՝ ոստիկանությանը: 

Դիտում՝ 2537

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW