Նախազգուշացում՝ վարչական որոշ իրավախախտումների դեպքում

15.10.2015 | 13:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Քննարկվում է նվազ վտանգավորություն ունեցող, միտում չպարունակող վարչական խախտումների համար ոչ թե տուգանքի չափի նվազեցման, այլ քաղաքացիներին ուղղված նախազգուշացմամբ սահմանափակվելու հարցը:

Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում ասել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում ձեւավորված աշխատանքային խումբը ներկայումս զբաղվում է վերոնշյալ խնդրի լուծմամբ:

Նախարարը ներկայացրել է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությունը, որով առաջարկվում է գործող տուգանքների չափի նվազեցում:

«Կառավարությունը նախագծին դեմ լինելու որեւէ խնդիր չունի, պարզապես հաշվի առնելով վերոնշյալն ու կատարվող աշխատանքները՝ այս պահին առաջարկում ենք ձեռնպահ մնալ նախաձեռնությունը քննարկելուց»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ձեւավորված աշխատանքային խմբի գործունեության ավարտին առաջիկայում խնդրին համապարփակ լուծում կտրվի:

Դիտում՝ 3550
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW