Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերին ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հնարավորություն կընձեռվի:Համապատասխան որոշումը գործադիրն ընդունել է այսօր:Ներկայում «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը չօգտագործող եւ զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերը հանդիսանում են արտոնագրային վճար վճարողներ: Միաժամանակ, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող անձինք:«Խնդիրն այն է, որ զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման գործունեությունը հիմնականում իրականացվում է ընտանիքի անդամների միջոցով, մինչդեռ նշյալ գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերը հնարավորություն չունեն համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ եւ օգտվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների համար նախատեսված հարկային արտոնություններից: Ընդ որում, հարկ է նկատել, որ նշյալ խնդիրը բարձրացվել է ՓՄՁ զարգացման խորհրդի նիստի ընթացքում»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:Նա նշել է, որ նախատեսվող փոփոխությունը բարենպաստ հարկային միջավայր կստեղծի փոքր եւ միջին ձեռնարկատիրության համար: Tweet Դիտում՝ 4435