Հունվար-օգոստոսին 3.9% տնտեսական ակտիվություն է գրանցվել

22.09.2015 | 13:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2015թ. հունվար-օգոստոսին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում գրանցվել է 3.9% տնտեսական ակտիվություն:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության սոցիալ տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն աճել է 13.5%-ով, ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 2.2%-ով, սպառողական գների ինդեքսը՝ 4.8%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 0.4%-ով, իսկ միջին ամսական աշխատավարձը՝ 10.3%-ով:

Շինարարության ծավալը 2015թ. հունվար-օգոստոսին, անցած տարվա համեմատ, աճել է 0.2%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 4.4%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 3.5%-ով:

Միաժամանակ՝ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը կրճատվել է 19.5%-ով:

Ներմուծման ծավալը կրճատվել 26.3%-ով, իսկ արտահանման ծավալը՝ աճել 0.5%-ով:

Դիտում՝ 10202
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW