Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրվա առթիվ, Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբում կայացել է «Հայաստանը մեր տունն է» խորագրով մրցույթ`բանկի աշխատակիցների երեխաների համար:«Մենք երեխաների համար պատրաստել էինք փայտե տնակներ, որոնք նրանք պետք է նկարազարդեին եւ վերածեին սթրիթ-արտի օբյեկտների»,- ասել է բանկի Մարքեթինգի եւ գովազդի բաժնի պետ Ալեքսանդր Հակոբյանը, որը նաեւ մրցույթի կազմակերպիչներից է:«Իրենց աշխատանքների միջոցով երեխաները ցույց են տալիս, թե ինչ են իրենց համար նշանակում «Տուն», «Հայրենիք», «Անկախություն», «Հայաստան» հասկացությունները: Տնակների ամեն մի պատը խորհրդանշում է այն, ինչի հետ փոքրիկներն առնչվում են ամեն օր: Երեխաները կոնկրետ մատնանշում են, թե իրենց համար որն է մեր ընդհանուր տունը` դպրոց, խանութ, կենդանաբանական այգի, պոնչիկանոց կամ Արարատ լեռը եւ իհարկե բանկը, որտեղ աշխատում են իրենց ծնողները»,- հավելել է Ալեքսանդր Հակոբյանը: Մրցույթին մասնակցել են 5-9 տարեկան երեխաներ, որոնք բաժանվել են երկու մրցող խմբերի, իսկ հաղթողի ընտրությունն իրականացվել է բանկի աշխատակից ծնողների եւ ղեկավարության անդամներից կազմված հանձնաժողովի կողմից: Հաղթողները ստացել են հուշանվերներ, իսկ բոլոր մասնակիցներին հանձնվել են հատուկ շնորհակալագրեր:«Ամբողջ տոնի ընթացքում երեխաները մոտենում էին բարձրախոսին եւ կիսվում հայրենիքի վերաբերյալ իրենց շատ հետաքրքիր ընկալումներով: Փոքրիկները պատրաստել էին նաեւ տոնական ելույթներ: Նրանք երգում ու պարում էին, իսկ մասնակիցներից մեկը խոստացավ լավ սովորել, լսել մեծերին, հպարտանալ եւ նվիրված լինել իր հայրենիքին»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 13229