Բացվել է «Արմենիա էքսպո 2015» ցուցահանդեսը

19.09.2015 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Երեւան Էքսպո» կենտրոնում ներկա է գտնվել «Արմենիա էքսպո 2015» ամենամյա ցուցահանդեսի բացմանը:

Ցուցահանդեսը մեկ հարթակի վրա է հավաքել հայրենական արտադրողներին (ավելի քան 100 ընկերությունների, ասոցիացիաների, միությունների եւ կազմակերպությունների) եւ արդյունաբերության ոլորտի ձեռնարկատերերին:

ՀՀ նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել հայրենական արտադրողների, արդյունաբերության ոլորտի ձեռնարկատերերի կողմից ներկայացված արտադրատեսականուն, ցուցադրված տեխնոլոգիաներին եւ ինովացիոն համակարգերին: Սերժ Սարգսյանը զրուցել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Դիտում՝ 3993

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW