«Սպառողական նպատակներով վարկերի գնում»՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում

17.09.2015 | 13:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է «Սպառողական նպատակներով վարկերի գնում» ծառայությունը:

Բանկում նշել են, որ ծառայությունը հնարավորություն է ընձեռում ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ստացված միասնական վարկի գումարով մարել այլ բանկում/բանկերում կամ վարկային կազմակերպություններում առկա մեկ կամ մի քանի վարկեր՝ այդպիսով օպտիմալացնելով մի քանի վարկերի ամենամսյա վճարումները եւ, միգուցե, ստանալով այլ բանկերում/ՈՒՎԿ-ներում առկա վարկերի գումարից ավելի մեծ գումար:

«Վարկերի գնման ծառայությունը Ձեզ թույլ կտա ունենալ վարկի մարման միասնական ժամանակացույց եւ կատարել վճարումներ Ձեզ հարմար օրը՝ ՀՀ ողջ տարածքում գտնվող Բանկի 65 մասնաճյուղերի, 1500-ից ավելի ՏելՍել վճարային տերմինալների, ինչպես նաեւ Ինտերնետ Բանկինգ համակարգի միջոցով:
Ծրագրի գլխավոր նպատակն է օգնել հաճախորդներին կառավարել իրենց վարկերը»,- ասված է հաղորդագրությունում:

Ծրագրի օգնությամբ հնարավոր է՝

-    նվազեցնել ամենամսյա վարկային վճարումները,
-    ստանալ լրացուցիչ  դրամական միջոցներ,
-    նվազեցնել վարկի տոկոսադրույքը,
-    միավորել մի քանի վարկեր մեկ վարկում:

Վարկի/վարկերի գնումն իրականացվում է հաճախորդին ՎՏԲ-Հայաստան Բանկի անգրավ վարկի տրամադրման միջոցով: Տարեկան տոկոսադրույքը, առավելագույն սահմանաչափը, ժամկետները եւ այլ պայմանները սահմանվում են համապատասխան պրոդուկտի գործող պայմանների համաձայն:

Վարկը տրամադրվում է միանվագ՝ այլ բանկերում/ՈւՎԿ-ներում հաճախորդի պարտավորությունները մարելու նպատակով գումարը այլ բանկերի/ՈւՎԿ-ների վարկային հաշվին փոխանցմամբ: Այն դեպքում, երբ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից տրամադրված վարկի գումարը գերազանցում է այլ բանկերում/ՈւՎԿ-ներում առկա վարկերի գումարը, ապա վարկի չօգտագործված մասը մնում է հաճախորդի հաշվեհամարին:
 

Դիտում՝ 11689
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW