ՎՏԲ-Հայաստան Բանկում այսուհետ կարելի է ձեւակերպել կոմունալ վճարումների ավտոմատ գանձման պայմանագիր: Բանկում նշել են, որ այս քայլը հնարավորություն կընձեռի հաճախորդներին խնայել ժամանակ եւ խուսափել ամեն ամիս կոմունալ վճարումներ կատարելուց առաջացող անհարմարություններից:«Ավելին, այն հաճախորդները, որոնք կձեւակերպեն կոմունալ վճարումների ավտոմատ գանձման պայմանագիր, յուրաքանչյուր ամսվա 12-ին կստանան SMS-հաղորդագրություն, որը պարունակում է բոլոր տեսակի կոմունալ ծարայությունների վարձավճարների մասին տեղեկատվություն, ինչը հնարավորություն կտա նախապես ճշգրտել ավտոմատ գանձվող վարձավճարների գումարները:Այն դեպքում, երբ հաճախորդը միաժամանակ վարձավճարներ է կատարում մի քանի բնակարանի համար, ապա այսուհետ այդ հաշվեհամարների տարանջատումը եւ հաշվառումը բարդություններ չի առաջացնի, քանզի նա պայմանագրի առկայության դեպքում հնարավորություն կունենա ձեւավորելու ոչ միայն կոմունալ վարձավճարների վճարման խմբեր, այլեւ վերջիններիս տալ անվանումներ (օրինակ, «Տուն», «Ծնողներ» եւ այլն) եւ ըստ խմբերի առանձնացված եղանակով ստանալ կոմունալի պարտքի վերաբերյալ տեղեկատվություն SMS-հաղորդագրության միջոցով»,- ասված է հաղորդագրությունում: SMS-հաղորդագրությունները կուղարկվեն հաճախորդներին յուրաքանչյուր ամսվա 12-ին, իսկ գումարի փաստացի գանձումը կկատարվի հաճախորդի կողմից պայմանագրում նշված ամսթվին: Ըստ կոմունալ վճարման տեսակի հնարավոր է նաեւ հաստատել սահմանաչափեր հաշվից գանձվող գումարների նկատմամբ, որից ավելի գումար հաշվեհամարից չի գանձվի:Պայմանագրի կնքումն անվճար է: Կոմունալ վճարումների համար ուղարկված յուրաքանչյուր SMS հաղորդագրության արժեքը 30 դրամ է (ներառյալ ԱԱՀ): Tweet Դիտում՝ 11435