«Թել-Սել»-ը Տնօրենների խորհրդի նոր նախագահ ունի

07.09.2015 | 10:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Տեղի է ունեցել «Թել-Սել» ՓԲԸ-ի Տնօրենների խորհրդի նիստը, որտեղ Արտաշես Ավետիսյանն ընտրվել է «Թել-Սել»-ի Տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում։

«Թել-Սել»-ում նշել են, որ Արտաշես Ավետիսյանը մինչ այդ՝ 2009-2014 թթ., զբաղեցրել է ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարարի պաշտոնը։

««Թել-Սել» Տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում ես մտադիր եմ բարձրացնել կազմակերպության աշխատանքի արդյունավետությունը, զարգացման տեմպերը, որպեսզի միշտ պատրաստ լինենք շուկայի մարտահրավերներին։ Այս ոլորտում դեռ կան բացեր, որոնք կլրացնենք «Թել-Սել»-ի հմուտ թիմի հետ, ովքեր իրենց նվիրական աշխատանքով եւ կազմակերպության վճարումների ընդունման շուկայի առաջատարի դիրքով  ապացուցել են, որ կարող են ավելին»,- հայտարարել է Արտաշես Ավետիսյանը։

Դիտում՝ 15970
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW