Վարչապետ. Կիսամյակային տնտեսական աճը կազմել է 4%
31.08.2015 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

ՀՀ վարչապետն ասել է, որ 2015թ. 1-ին կիսամյակում տնտեսական աճը կազմել է 4% է՝ վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայության՝ այսօր հրապարակած կիսամյակային տնտեսական ցուցանիշները:
Այս մասին վարչապետն ասել է կառավարության այսօրվա նիստի ընթացքում:
«Ընդ որում՝ առաջին եռամսյակում մենք ունեցել ենք ՀՆԱ-ի 2.5% աճ, իսկ երկրորդ եռամսյակում՝ 5.1% տնտեսական աճ։ Արդյունքում՝ ունենք շուրջ 4% կիսամյակային տնտեսական աճ»,- ասել է վարչապետը:
Արտերկրից եկող տրանսֆերտների էական նվազման պայմաններում վարչապետը կարեւորել է գյուղատնտեսության ոլորտում արձանագրված աճը, որը, նրա խոսքով, «լրջորեն մեղմում է քաղաքացիների՝ արտաքին գործոններով պայմանավորված գնողունակության կորուստը», ինչպես նաեւ՝ արտահանման բազմազանությունը:
Գործադիրի ղեկավարը տնտեսության ոլորտի բոլոր գերատեսչություններին հանձնարարել է հանրությանը մանրամասն ներկայացնել բոլոր ոլորտներում արձանագրված ցուցանիշները:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2015թ. բյուջեի հիմքում դրել է տնտեսական աճի 4.1% կանխատեսումը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: