ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել հայտարարությամբ, նշելեվ, որ առանց իրավաբանական հիմքերի առկայության բանկը չի վերանայել եւ հետագայում նույնպես չի ենթադրում գործող վարկերի տոկոսադրույքների կամ այլ պայմանների վերանայման հնարավորություն:Գործող վարկային համաձայնագրերի տոկոսադրույքների բարձրացման հնարավորության վերաբերյալ հաճախորդների դիմումների հիման վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է նաեւ, որ.- Վարկային ապահովության փաստաթղթերի մեջ որեւէ փոփոխություն մտցնելու համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը եւ պայմանագրերի համապատասխան իրավաբանական ձեւակերպումը;- Բանկը գործել է եւ շարունակում է գործել բացառապես ՀՀ օրենքների շրջանակում:«Լրացուցիչ հարցեր առաջանալու կամ որևէ տեղեկատվության առկայության դեպքում հաճախորդներին խնդրում ենք դիմել բանկ՝ hեռ. 87 87 էլ. փոստ headoffice@vtb.am», - նշված է ՎՏԲ-Հայաստան Բանկի տարածած հայտարարության մեջ: Tweet Դիտում՝ 10635