2006 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստան է ներմուծվել 17826 ավտոմեքենա

20.10.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 20 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2006 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստան է ներմուծվել 17826 ավտոմեքենա, այսօր հայտնել է Մաքսային պետական կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների ձեւակերպման մասնագիտացված մաքսատան պետ Տիգրան Կիրակոսյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, նշված ժամանակահատվածում մաքսային տուրքերը ներմուծված ավտոմեքենաների համար կազմել են 12 մլրդ 941 մլն դրամ:

Նախորդ տարվա 9 ամիսների ընթացքում հանրապետություն էր ներմուծվել 13998 տրանսպորտային միջոց, իսկ մաքսային մուտքերը կազմել էին 9 մլրդ 424 մլն դրամ:

Տիգրան Կիրակոսյանը նշել է, որ նկատվում է 5-10 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաների ներմուծման աճ: 2006 թվականի 9 ամիսների ընթացքում ներմուծվել է այդպիսի 5244 ավտոմեքենա:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8347

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW