Իրանը միացել է SWIFT բանկային համակարգին

13.07.2015 | 10:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Իրանական «Օրը» բանկը միացել է միջազգային SWIFT բանկային համակարգին:

Ինչպես հաղորդում է Iran news Daily-ն, այս մասին Թեհրանում՝ SWIFT-ին միանալու պաշտոնական արարողության ժամանակ, հայտարարել է «Օրը» բանկի ղեկավար Ահմադ Շաֆիզադեն:

Նա նշել է, որ SWIFT-ին միացումը արդյունք է երկարատեւ արշավի, որը տարվել է Իրանի հետ ֆինանսական գործարքներն արգելող պատժամիջոցների վերացման նպատակով:

Իրանը SWIFT համակարգից անջատել էին 2012թ. սկզբին՝ Եվրոպայի խորհրդի հանձնարարությամբ՝ եվրոպական պատժամիջոցների շրջանակում: Իրանական 30 բանկ անջատվել էր համաշխարհային բանկային համակարգից:

Որոշումն ազդել էր նաեւ հասարակ իրանցիների վրա, քանի որ SWIFT-ը դյուրացնում է գումարային փոխանցումները: Պատժամիջոցների սահմանումից հետո բազմաթիվ իրանցիներ զրկվել էին արտասահման գումար ուղարկելու կամ այնտեղից գումար ստանալու հնարավորությունից:

Դիտում՝ 4345

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW