Աշխարհահռչակ մի շարք ապրանքանիշեր կներկայացվեն Հայաստանում

02.07.2015 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Մարսելի մասնաճյուղի ղեկավար Պատրիկ Մալաքյանին եւ Real Estate ներդրումային ընկերության նախագահ Ռեմի Մակինաջյանին:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, հյուրերը վարչապետին են ներկայացրել Հայաստանում ծառայությունների մատուցման ոլորտում նախատեսվող ներդրումային ծրագրերը: Դրանց արդյունքում նախատեսվում է աշխարհահռչակ մի շարք ապրանքանիշերի ներկայացուցչություններին ներգրավել հայաստանյան շուկա, կառուցել սպասարկման օբյեկտներ եւ այլն:

Հովիկ Աբրահամյանը հայտնել է կառավարության աջակցությունը սփյուռքահայ գործիչների այս նախաձեռնությանը:

Դիտում՝ 3478

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW