Հունիսի 27-ին Անելիք Բանկի աշխատակիցները՝ բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի գլխավորությամբ, Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում արյուն են հանձնել՝ արյան քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրաբերելու նպատակով: Անելիք Բանկում նշել են, որ բանկի աշխատակիցները որպես դոնոր են հանդես եկել «Հանձնի՛ր արյուն, փրկի՛ր կյանք» ակցիայի շրջանակում:«Հրաշալի զգացողություն է, երբ հասկանում ես, որ քո հանձնած արյան շնորհիվ կարող ես երեխայի կյանք փրկել: Մեզ ընձեռված էր բացառիկ հնարավորություն, հանձնել ընդամենը 400 միլիգրամ արյուն` փրկելով առնվազն 3 մարդու կյանք: Եթե հնարավոր է 15 րոպեում փրկել 3 կյանք, ապա մենք պարտավոր ենք դա անել»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:Նրա խոսքով՝ դոնորության միջոցով հիվանդներին օգտակար լինելու գաղափարի կարեւորությունն անհրաժեշտ է հասարակության մեջ սերմանել հնարավորինս վաղ հասակից: «Ուրախ ենք, որ Անելիք Բանկի 25-ամյա հոբելյանին առիթ ունեցանք աջակից լինել մեր հասարակության ամենախոցելի խմբին` հիվանդ երեխաներին: Բանկն անպայման հետագայում եւս մասնակցելու է նմանատիպ ակցիաների»,- ասել է Աստղիկ Մարտիրոսյանը: Tweet Դիտում՝ 3682