МТС-ի մամլո քարտուղարը հայտարարել է, որ մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր տեղեկություններն առայժմ ասեկոսեներ են

10.10.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 10 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. МТС ռուսական բջջային օպերատորը հունական OTE-ից “ՍրմենՏելի” 90 % բաժնետոմսերի վաճառքի մրցույթի արդյունքների վերաբերյալ պաշտոնական նամակ չի ստացել:

Այս մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում այսօր ասել է МТС-ի մամլո քարտուղար Կիրիլ Ալյավդինը:

“Մրցույթի պաշտոնական արդյունքները բացակայում են` կազմակերպիչները մեզ պաշտոնական նամակ չեն ուղարկել: Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր տեղեկությունները առայժմ ասեկոսեներ են“, - ասել է МТС-ի մամլք քարտուղարը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում:

Կիրիլ Ալյավդինը ձեռնպահ է մնացել ասել, թե որքա՞ն գումար է առաջարկել МТС-ը “ԱրմենՏելի” համար:

Հոկտեմբերի 9-ին տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ “ԱրմենՏել”-ի մրցույթի հաղթող է ճանաչվել արաբական ETISALAT-ը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ


Դիտում՝ 8026
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW