ՀՀ վարչապետն ընդունել է «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի նախագահին

16.06.2015 | 17:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ»՝ Ամուլսարի ծրագիրն իրականացնող ընկերության նախագահ եւ գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնին:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը կարեւորել է ՀՀ-ում նման խոշոր օտարերկրյա ներդրումային ծրագրի իրականացումը, որը կնպաստի հանքարդյունաբերության զարգացմանը եւ տնտեսական աճին:

Զրուցակիցները քննարկել են ծրագրի աշխատանքների ընթացքին եւ հետագա քայլերին առնչվող մի շարք հարցեր, կարեւորել բնապահպանական կառավարման ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացումը:

Դիտում՝ 3104

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW